Հասարակություն 

Դոնալդ Թրամփը՝ Ուսամա Բեն Լադենի որդու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուսամա Բեն Լադենի որդին սպանվել է ամերիկյան հատուկ գործողությունների արդյունքում։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Fox News»-ին։

Նրա խոսքերով «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության բարձրաստիճան անդամը ոչնչացվել է Աֆղանստանում և Պակիստանում իրականացված հակաահաբեկչական գործողությունների արդյունքում։ Թրամփը հավելել է, որ Համզա Բեն Լադենը եղել է տարբեր ահաբեկչական խմբավորումների հետ աշխատանքների պատասխանատուն։

«Համզայի կորուստը «Ալ-Քաիդա»-ին կզրկի ոչ միայն կարևոր առաջնորդից, այլև կխզի խմբավորման օպերատիվ կարևոր գործողությունները»,-ասված է հայտարարության մեջ։

Համզա Բեն Լադենի մահվան մասին հայտնի դարձավ 2019 թվականի հուլիս ամսին, սակայն ամերիկյան իշխանությունները չհաստատեցին տեղեկությունը։ Չի հայտնվել նաև, թե որտեղ և երբ է մահացել բեն Լադենի որդին և արդյո՞ք դրա հետ կապ ունի ԱՄՆ հատուկ ծառայությունը։

Նույն շարքից