Հասարակություն Պատահարներ 

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում․ վրաերթի ենթարկված 5-ամյա տղան ժամեր անց հիվանդանոցում մահացել է

analitik.am

Այսօր` սեպտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Տեղ գյուղի բնակիչ 22-ամյա Գրիգոր Ղ․-ն իր վարած VAZ 2121 մակնիշի 35 QX 738 համարանիշի ավտոմեքենայով Տեղ գյուղի 19-րդ փողոցում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 5-ամյա Վահե Ա․-ին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածին նրա ծնողները տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց երեխան մահացել է։ Վարորդ Գրիգոր Ղ․-ն ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Գորիսի բաժին։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Նույն շարքից