Հասարակություն Պատահարներ 

Գեղարքունիքում բախվել են Toyota-ն և Opel-ը. տուժած ուղևորների վիճակը կայուն ծանր է

analitik.am

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 22-րդ կմ-ին բախվել են «Toyota» մակնիշի (վարորդ՝ Նաիրա Ս., ծնված 1974 թ.) և «Opel» մակնիշի (վարորդ՝ Օհան Գ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Սեդա Կ.-ն (ծնված 1958 թ.) և Անուշ Տ.-ն (ծնված 1984 թ․), հոսպիտալացվել են Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Փրկարարները «Toyota» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Սևանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Նույն շարքից