Հասարակություն 

Աղջիկը վիժել է Երևանի հարսանյաց սրահներից մեկում հարսի շոր փորձելու ժամանակ՝ ձիգ կորսետի պատճառով

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ վերջերս արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի հարսանյաց սրահներից մեկում:

Հղի աղջիկը, ով սրահ էր այցելել հարսի շոր փորձելու համար, սրահի աշխատողներին չի զգուշացրել, որ գտնվում է հղիություն 2-րդ եռամսյակում և նրանց խնդրել է, որպեսզի հարսի շորի կորսետը շատ ձգեն: Քանի որ աղջիկը նիհար չի եղել, սրահի աշխատողները փորիկի առկայությունը կապել են ավելորդ քաշի հետ ու ձգել են կորսետը, ինչի հետևանքով կինը կորցրել է երեխային:

Դեպքի ժամանակ կնոջ հետ է եղել նաև նրա ապագա ամուսինը, ով էլ վերջինիս տեղափոխել է հիվանդանոց:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից