Հասարակություն 

Թայլանդում կորած շունը 4 տարի ճանապարհին սպասել է իր տիրոջը

Տիրոջը կորցնելուց հետո շունը 4 տարի սպասել է, որ գտնեն իրեն։ Այս պատմությունը տեղի է ունեցել Թայլանդում։

Նշվում է, որ տղամարդն իր շան հետ միասին ավտոմեքենայով գնալիս են եղել, և երբ տղամարդը կանգնել է, որ մեքենան վառելիքով լիցքավորի, շունը կորել է։ Հետագա 4 տարիներին շունը նստել է ճանապարհին, որպեսզի իր տերը գտնի իրեն։ Նրան պահելիս է եղել մի կին, սակայն շունը ամեն օր շարունակել է նստել ճանապարհին։

Այդ ամենից հետո շան նկարը տարածվել է համացանցում, որտեղից էլ տղամարդը իմացել է, որ իր շունը ճանապարհին դեռ սպասում է։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից