Հասարակություն 

Բուռն սեքսի ձայները կռիվ են համարել և ոստիկանություն կանչել

analitik.am

Մերիլենդում կռվի կանչով հյուրանոց եկած ոստիկաններն անակնկալի են եկել, տեղեկացնում է Fox News-ը։

Թոուսոնի Days Inn հյուրանոցի աշխատակիցները ոստիկանություն էին կանչել՝ ճիչեր լսելով, որոնք կռվի ձայն են հիշեցրել։ Սակայն համարում գտնվող կանայք ոստիկաններին ասել են, որ չեն կռվել, այլ զբաղվել են սեքսով։ Կանանց հրամայել են թողնել հյուրանոցը։ Հեռանալուց հետո կանանցից մեկը վերադարձել է սենյակ՝ վերցնելու այնտեղ մոռացած բջջային հեռախոսը, իսկ մյուսը կռիվ է սարքել հյուրանոցի անձնակազմի հետ ու կրակել պահապանի վրա։ Բարեբախտաբար, վրիպել է։ Նրան մեղադրել են երկրորդ աստիճանի սպանության փորձի, առաջին և երկրորդ աստիճանի հարձակման և զենքի կիրառմամբ հանցագործություն կատարելու մեջ։

Նույն շարքից