Հասարակություն Պատահարներ 

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն Mercedes-ը, Infiniti-ն, Opel-ը. կա 7 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10 :00-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են Mercedes մակնիշի 449 AM 61 համարանիշի, BMW մակնիշի 77 NC 707 համարանիշի, Infiniti մակնիշի 24 ՍՕ 635 համարանիշի և Opel Astra մակնիշի 34 ՏP 164 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  վթարի հետևանքով 7 հոգի, այդ թվում՝ երեխաներ, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի բրիգադներ նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ: Երեխաները տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները հեսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը և քաղաքացիների ու բժիշկների հետ վիրավորներին ուղեկցել են շտապօգնության ավտոմեքենան:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Բախման հետևանքով էլ Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել արտաքին լուսավորության էլեկտրասյանը, ինչի հետևանքով լույսը պոկվել է:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից