Իրավական Հասարակություն 

Նա բացարձակ չարիք էր․ Խաչատուրյան քույրերի մայրը՝ նախկին ամուսնու մասին

analitik.am

2018-ին իրենց 57-ամյա հորը սպանած Խաչատուրյան քույրերի մայրը՝ Աուրելիա Դունդուկը, հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ մահացածը բացարձակ չարիք էր, և նա չի զղջում նախկին ամուսնու մահվան համար։ Այդ մասին հաղորդում է НТВ-ն։

Նրա խոսքերով՝ աղջիկներին քրեական պատասխանատվությունից ազատելու որոշակի շանսեր կան, քանի որ հետաքննությունն ընդունել է աղջիկների՝ սեռական ոտնձգությունների ենթարկվելու փաստը։

«Նրանք փրկել են իրենց կյանքը։ Ես հույս ունեմ, որ գործը կկարճվի»,- նշել է նա։

Ավելի վաղ, դատարանը Խաչատուրյան քույրերին ճանաչել էր իրենց հոր զոհ։ Երեք աղջիկները կարող են ազատվել նրա սպանության համար քրեական պատասխանատվությունից:

Աղջիկների փաստաբանը հրապարակել էր Խաչատուրյանի հեռախոսային նամակագրությունը։

Նույն շարքից