Հասարակություն 

Լեհական բնակավայրում տարեկան 1 երեխա է ծնվում, այն էլ՝ աղջիկ

analitik.am

Լեհական Մեյցե Օջանսկե փոքրիկ գյուղում ընդամենը 272 մարդ է ապրում, և ծնելիության մակարդակը մեծ չէ` տարեկան մոտ մեկ երեխա: Հատկանշական է, որ վերջին 10 տարվա ընթացքում այստեղ միայն աղջիկ երեխաներ են ծնվում:

Մինչ գյուղում մեծանում է 12 աղջիկ, շրջանի քաղաքապետը նախատեսում է անվանակոչել փողոցը կամ կաղնու տնկին՝ ի պատիվ առաջին տղայի, որը կծնվի զարմանալի այս գյուղում:

Գյուղը գրավել է հասարակության, մամուլի և բժիշկների ուշադրությունը: Բացի տղա ունենալու համար բեղմնավորման մասին խորհուրդներից, այն է՝ «ավելի շատ կալցիում ուտել» և «կացինը անկողնու տակ պահել», հնչում են նաև բավական լուրջ դատողություններ: Այսպիսով, շատերը տարօրինակ օրինաչափությունը համարում են պարզապես վիճակագրական անոմալիա, որի հավանականությունը 1-ն է 4096-ից:

Դատելով «GeoNames»-ի տվյալների բազայից (այն պարունակում է տեղեկատվություն աշխարհի բնակավայրերի մեծամասնության վերաբերյալ), ամբողջ աշխարհում կան 200 000-ից պակաս նման քաղաքներ:

Նույն շարքից