Հասարակություն 

Փաշինյանի ընտանիքի կանանց եթե վտանգ է սպառնում, կարող են ընդհանրապես ման չգալ ՀՀ վարչապետի հետ․ Գ․ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ու՞մ է պաշտպանում Փաշինյանի թիկնազորի կին թիկնապահը (լուսանկար)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի հետ սեպտեմբերի 14-ն անցկացրեց Սևանում՝ մասնակցելով Ձկան փառատոնին...

Փառատոնի ներկաների աչքերից չէր վրիպել վարչապետի ընտանիքին ուղեկցող թինկազորի հետ շրջող մի կին, ով , ենթադրաբար, ևս անվտանգության աշխատակից է...

Որքան կարելի էր կռահել, կին թիկնապահը զբաղված էր Փաշինյանի ընտանիքի կանանց վերնազգեստների «տեղափոխումով» և նրանց սպասարկումով...

Հիմա հարց...Արդյո՞ք Հայաստանի վարչապետի ընտանիքի անդամներին պետությունը պետք է թիկնազոր տրամադրի... Երբևէ չեմ իմացել և չեմ էլ հիշում,որ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի կան Սերժ Սարգսյանի ընտանիքների անդամները շրջեին թիկնազորով...

Պարոն Փաշինյանը և իր թիմակիցները ամեն ինչով պետք է տարբերվեն...Անձրևանոց բռնող ունեցող ԱԺ նախագահի կնոջից որոշել են հետ չմնալ նաև պարոն Փաշինյանի ընտանիքի կին անդամները ևս՝ իրենց հետ ման տալով «շոր» բռնող կին թիկնապահի...

Չգիտեմ ում «փառահեղ» գաղափարն է եղել Փաշինյանի թիկնազորը «գեղեցկացնել» կանանցով, բայց շատ վատ միտք և հատկապես տգեղ է դիտվում, որ այդ կին թիկնապահը սպասարկում է Փաշինյանի ընտանիքի կանանց, որոնք, եթե իրենց վտանգ է սպառնում, կարող են ընդհանրապես ման չգալ ՀՀ վարչապետի հետ, հատկապես, եթե դա պարտադիր էլ չէ...

Խորհուրդս մեկն է. մի փոքր համեստ եղեք...»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից