Առողջապահություն Հասարակություն 

Արագած լեռան վրա արջի հարձակման ենթարկված 31-ամյա լեհ կինը չի ցանկացել բուժզննում անցնել

Արագած լեռան վրա սեպտեմբերի 14-ին արջի հարձակման ենթարկված 31-ամյա կին զբոսաշրջիկը չի ցանկացել հոսպիտալացվել: Այս մասին հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը` հավելելով, որ փրկարարներին և ոստիկաններին, այնուամենայնիվ, հաջողվել է համոզել Լեհաստանի քաղաքացի զբոսաշրջիկին բուժզննում անցնել:

«Արջի հարձակումից տուժած կինը մոտ 1 ժամից ավելի հիվանդանոց չէր գնում,  հազիվ են ոստիկանենրը և փրկարարները համոզել: Բուժզննումից հետո նա չի հոսպիտալացվել,  ընդգծված սթրեսային վիճակի մեջ չի եղել»,-ասաց Զարգարյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 14-ին, ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Լ.-ից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ինքը և իր ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը, որտեղ ենթարկվել են արջի հարձակման. ընկերը վիրավոր է: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 17:15-ին բժիշկներն արձանագրել են տուժածի (Պյոտր  Բ., 1986 թ., Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) մահը: Փրկարարները վերջինիս դին պատգարակով մոտեցրել են ուղղաթիռին:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից