Հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Ղազախստանում ընթացող ԱԱ-ի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ, հայտնում է armsport.am-ը:
Հայ ըմբիշը 1/8 եզրափակչում 4:2 հաշվով հաղթանակ է տարել Թուրքիան ներկայացնող Ջենկ Իլդեմի նկատմամբ՝ բավականին լարված ու ծանր գոտեմարտում:
Գոտեմարտի ավարտից 1 րոպե առաջ՝ 4-0 հաշվի ժամանակ թուրք մարզիկը սադրեց մեր ըմբիշին և 2 միավոր վաստակեց՝ առաջացնելով Ալեքսանյանի զայրույթը: