Հասարակություն Սպորտ 

Armenia TV-ն կցուցադրի Հենրիխ Մխիթարյանի և նրա թիմակիցների խաղերը՝ Ռոմայում

analitik.am

Armenia TV-ն բացառիկ իրավունքով կցուցադրի Հենրիխ Մխիթարյանի եւ նրա նոր թիմակիցների խաղերը:  Այս մասին տեղեկանում ենք հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջից։

«#ArmeniaTV-ն հատուկ իր հեռուստադիտողի համար ձեռք բերված համաձայնությամբ եւ բացառիկ իրավունքով կցուցադրի Հենրիխ Մխիթարյանի եւ նրա նոր թիմակիցների խաղերը:

Henrikh Mkhitaryan-ի տեղափոխությունից անմիջապես հետո Արմենիա TV-ն սկսեց բանակցությունները Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուի խաղերը իր հեռուստադիտողներին ներկայացնելու համար:

Այսօրվանից, Իտալիայի Ա սերիայում Ռոմայի մասնակցությամբ բոլոր հանդիպումները միայն Արմենիա TV-ի եթերում: Այսօր 20:00-ին, Ռոման Օլիմպիկո ստադիոնում կընդունի Սասուոլոյին:

Իտալական ֆուտբոլում առաջին հայ ֆուտբոլիստի մասնակցությամբ խաղերը ցանկանում էին դիտել բազմաթիվ երկրպագուներ եւ Արմենիա TV-ին իրագործում է իր հեռուստադիտողների ցանկությունը»,–ասված է գրառման մեջ։

Նույն շարքից