Հասարակություն 

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա-ի հետ և ցավակցել նրան` մոր մահվան կապակցությամբ

analitik.am

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ և ցավակցել նրան` մոր` Լուսին Քեշիշյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են 3-րդ նախագահի գրասենյակից։

Սերժ Սարգսյանն իր խորին վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել Արամ Ա Վեհափառ Հայրապետին, նշել, որ իր ընտանիքի հետ միասին աղոթում է մեծահարգ տիկին Լուսին Քեշիշյանի ազնիվ հոգու հանգստության և խաղաղության համար:

Նույն շարքից