Հասարակություն 

Կլինի՞ պատգամավոր, ով վաղը դեմ կքվեարկի այս նախագծին․ Ն․ Զոհրաբյան

analitik.am

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․

«Վաղը քվեարկվելու է իմ և իմ գործընկերների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում կենդանու սպանության, կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի համար: Այս օրերին ինձ տրվող միակ հարցն այս է` իսկ կլինի՞ պատգամավոր, ով վաղը դեմ կքվեարկի այս նախածին: Ես, անկեղծ ասած, չեմ հավատում, ու ոչ թե այն պատճառով, որ միշտ լավատես եմ: Ես չեմ ուզում հավատալ, որ որևէ մեկը կարող է դեմ լինել կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքն ու սպանությունը քրեականացնելուն: Չեմ ուզում հավատալ ու վերջ»։

Նույն շարքից