Հասարակություն 

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հորդորում է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց

analitik.am

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ խորհրդակցելով Ալպինիզմի հայկական ֆեդերացիայի և պատասխանատու այլ կառույցների մասնագետների հետ, անվտանգության նկատառումներից ելնելով հորդորում է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց։ Հետագայում վերելքներ կատարելիս հորդորում է նաև խստագույնս պահպանել անվտանգության հետևյալ կանոնները.

* Բարձրանալ մեծ խմբերով
* Վերելք կատարել միայն փորձառու գիդի ուղեկցությամբ
* Տեղաշարժվել միայն լեռնային արահետների ուղղությամբ
* Վերելք կատարելուց առաջ նախապես տեղեկացնել «911» ծառայությանը կամ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիային։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին արտառոց ողբերգական դեպք էր գրանցվել․ դեպի Արագած վերելքի ճանապարհին արջը հարձակվել էր Լեհաստանի Հանրապետության երկու քաղաքացու վրա։ ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատն ահազանգն ստանալուն պես մեկնել էր դեպքի վայր, որտեղ արդեն իսկ օգնության էին հասել հայ լեռնագնացները։ Ցավոք, լեհ զբոսաշրջիկներից մեկի կյանքը հնարավոր չէր եղել փրկել։

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն նաև իր խորին ցավակցությունն է հայտնում լեհ զբոսաշրջիկի մահվան կապակցությամբ։

Նույն շարքից