Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով՝ Վրաստանի նախագահի որդին աշխատում է Ելիսեյան պալատում:
Թեյմուրազ Գորջեստանին դարձել է Ելիսեյան պալատի դիվանագիտական բաժնի աշխատակից: Դրանից առաջ Գորջեստանին աշխատել է Նյու Յորքում ՄԱԿ-ում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունում:
Ելիսեյան պալատում նախագահի որդու աշխատանքը կապված կլինի Ասիայի, Հյուսիսային և Լատինական Ամերիկաների հարցերի հետ: