Առողջապահություն Գիտություն Հասարակություն 

Մահից հետո մարդու մարմինը կարող է շարժվել

analitik.am

Մահից հետո մարդու մարմինը կարող է երկար ժամանակ շարժվել: Այդ մասին հայտարարություն է արվել ավստրալական Taphonomic Experimental Research (AFTER) կենտրոնի գիտնականների կողմից:

Կենտրոնը հայտնի է մահացած մարդկային օրգանիզմների հետազոտություններով: Այնտեղի աշխատակիցներից մեկը՝ Էլիսոն Ուիլսոնը, փորձ է անցկացրել. 17 ամիս շարունակ նա պարբերաբար լուսանկարել է դիակներ՝ հետևելով դրանց արտաքին տեսքի բոլոր փոփոխություններին: Այսպիսով, գիտնականը կարողացել է ապացուցել, որ մարդու մարմինը մահից հետո շարժվելու ունակություն ունի:

«Մենք պարզեցինք, որ ձեռքերի դիրքն էականորեն փոխվում է: Սկզբում դրանք գտնվում են մարմնի կողքին, բայց ժամանակի ընթացքում  հեռանում են մարմնից», – ասել է Ուիլսոնը:

Ըստ հետազոտողի՝ դիտարկված դիակների վերջույթների շարժումները կապված են հյուսվածքների չորացման գործընթացի հետ:

Ուիլսոնը նշել է, որ իր տվյալները կարող են շատ օգտակար լինել ոստիկանության աշխատանքի համար: Դա կօգնի առավել ճշգրիտ հասկանալ, թե երբ է մահը վրա հասել և կնվազեցնի մահվան սխալ պատճառի կամ վայրի հաստատման հավանականությունը:

Նույն շարքից