Հասարակություն 

Ոստիկանությունը պարզել է, թե ով է կոտրել նոր տեղադրված աղբամանը

analitik.am

Երեւանի Ֆուչիկի փողոցում աղբամանը կոտրել է «Երևանտրանս» ընկերության աշխատակիցներից մեկը: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը:

«Այսօր համացանցում լուսանկար էր հրապարակվել, ուր պատկերված էր կոտրված աղբաման։ Այս կապակցությամբ ոստիկանության Մաշտոցի բաժնում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներից մեկը հաղորդում էր տվել, որ Ֆուչիկի փողոցում տեղադրված աղբամաններից մեկը անհայտ անձը կոտրել է: Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ, պարզել են, որ աղբամանը կոտրել է «Երևանտրանս» ընկերության աշխատակիցներից մեկը։ Վերջինս աղբամանը աղբատարից ինջեցնելիս սեղմել է աղբի ճզման սեղմակը, ինչի հետևանքով էլ աղբամանը կոտրվել է։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- հայտնում են Ոստիկանությունից:։
Նշենք, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել, որում նոր տեղադրված աղբամաններից մեկը կոտրված վիճակում էր։

Նույն շարքից