Գլխավոր Սպորտ 

Արթուր Ալեքսանյանը մտադիր է կողի կոտրվածքով մենամարտել աշխարհի չեմպիոնի կոչման համար

analitik.am

Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Արթուր Ալեքսանյանի հետ։ Այս մասին հայտնել է ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

«Ինչպես նախորդ գրառմանս մեջ հայտնել էի, Արթուրը ծանր վնասվածք է ստացել, սակայն ինձ համար բացարձակապես զարմանալի չէ, որ մեր ըմբիշը մարտական է տրամադրված և մտադիր է վաղը գոտեմարտել աշխարհի չեմպիոնի կոչման համար։ Բայց, այնուամենայնիվ, վերջնական որոշումն Արթուրը կկայացնի վաղն առավոտյան՝ բժիշկների հետ խորհրդակցությունից հետո։

Իմ և ձեր անունից Ճերմակ արջին հայտնեցի, որ մեզ համար, առաջին հերթին, կարևոր է նրա առողջությունը, բացի այդ, Արթուրն արդեն վաղուց հերոսացել է մեզ համար՝ անկախ այն բանից, կգոտեմարտի վաղը, թե ոչ։ Ի վերջո, չմոռանանք նաև, որ առջևում Օլիմպիական խաղերն են։

Արթո՛ւր ջան, մենք քեզ հետ ենք, դո՛ւխով»,-գրել է նա:

Նույն շարքից