Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Տղերք, նենց արեք Վենետիկի հանձնաժողովը սրա մասին չիմանա, ամոթն էլ լավ բան ա. Բաբայան

analitik.am

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «նախաձեռնությամբ» բառից հետո լրացնել` «, բացառությամբ այն պատգամավորների, որոնք մեկ նստաշրջանի ընթացքում հրապարակային եղանակով հնչեցրել են առնվազն երկու հիմար գաղափար»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ պետք է մտներ դեռևս 2019 թվականի հունվարի 14-ին:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Որպես «հիմար գաղափարի» օրինակ կարելի է դիտարկել սահմանադրական դատարանին զուգահեռ նոր սահմանադրական դատարան ստեղծելու առաջարկությունը: Փորձը ցույց է տվել, որ այդպիսի գաղափար հնչեցնողների նկատմամբ սանկցիա չկիրառելը նրանց մոտ ծնում է նոր ու ոչ պակաս հիմար գաղափարներ, օրինակ` կոնկրետ անձանցից ազատվելու համար ներկայացվում է օրենքի նախագիծ` վճռբեկ և սահմանադրական դատարանները վերացնելու և գերագույն դատարան ստեղծելու մասին: Էլ ավելի խորացնելով` առաջարկվում է, որ գերագույն դատարանում կողմերն ընտրեն այն դատավորներին, որոնք պետք է քննեն իրենց վեճը:

Հ.Գ. տղերք, նենց արեք վենետիկի հանձնաժողովը սրա մասին չիմանա... ամոթն էլ լավ բան ա

Արսեն Բաբայան

Նույն շարքից