Տեսանյութեր Քաղաքականություն գլխավոր 

Փաշինյանը հիմար չէ, սակայն նա մեկ նախադասությամբ կանգնեցրեց բանակցային գործընթացը. Մեթյու Բրայզա

Այն ինչ ասաց Փաշինյանը, կանգնեցրեց ողջ բանակցային գործընթացը: Այս մասին «STARVISION TV Georgia»-ի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան՝ մեկնաբանելով Արցախում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Արցախը Հայաստան է:

Ամերիկացու խոսքերով, չի կարելի այդպես բանակցություններ վարել․ «Քանի որ Լեռնային Ղարաբաղի օրինական կարգավիճակի ճանաչումը դա Հայաստանի համար արդյունք է, որը Երևանը կարող է ստանալ միայն բանակցությունների ավարտից հետո: Քանի որ դա հայկական կողմի գլխավոր նպատակն է: Բանակցային գործընթացում դու հիմար ես, եթե մտածում ես, որ կողմերից մեկը ստանալու է գլխավոր նվերը՝ առանց որևէ բան դրա դիմաց տալու: Փաշինյանը հիմար չէ, շատ խելացի մարդ է: Ես կարծում եմ, որ նա ճնշման տակ է՝ այսպես կոչված, «ղարաբաղյան խմբի» կողմից՝ նախկին նախագահը, Քոչարյանը և մյուսները: Ես միշտ կասկածել եմ, որ նախկին խումբը, չնայած Փաշինյանի կատարած «հեղափոխությանը» (ամերիկացին չակերտներ ցույց տվեց այդ բառն արտասանելիս), թույլ չեն տա երբեք, որ նա կոնսոլիդացնի իր քաղաքական ուժը: Այդ նախկինները աջակցություն ունեն հյուսիսից»:

Բրայզան Բաքվում բարձր մակարդակով լսել է, որ Փաշինյանն ուզում է բանակցություններ վարել, սակայն մյուս կողմից կա քաղաքական իրականություն:

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից