Հասարակություն 

Բագրատունյաց պողոտայում միմյանց են բախվել «Mercedes»-ն ու «Opel»-ը

analitik.am

Սեպտեմբերի 15-ին, ժամը 18:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, բախվել են «Mercedes C» (վարորդ՝ Սամվել Թ.) և «Opel Zafira» (վարորդ՝ Ստեփան Ու.) մակնիշների ավտոմեքենաները:

«Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Թամարա Ղ.-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ Թամարա Ղ.-ի առոջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր կայուն, իսկ Սամվել Թ.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի մյուս ուղևորին՝ Նարեկ Մ.-ին (ծնված 2008 թ.), ով հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Նույն շարքից