Հասարակություն 

Շումախերի բուժման մեթոդները գաղտնի են պահվում. Նա դուրս է գրվել հիվանդանոցից

analitik.am

Ֆորմուլա 1-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը դուրս է գրվել փարիզյան հիվանդանոցից: Այս մասին BFMTV-ի եթերում հայտարարել է ֆրանսիացի լրագրող Ժան-Միշել Դեկյուժին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Լրագրողի տեղեկություններով, Շումախերը հիվանդանոցը լքել է դեռ սեպտեմբերի 12-ին:

Թե ինչ մեթոդներով են բուժել Շումախերն, գաղտնի է պահվում: Ենթադրվում է, որ դա ինչ-որ փորձարարական մեթոդ է:

«Մեզ միայն հայտնի է, որ նրան արյան փոխներարկում են արել: Հատուկ բջիջներով հարստացված արյունը պետք է դրական ազդեցություն ունենա ամբողջ օրգանիզմի, այդ թվում նաև ուղեղի վրա»,-ասել է լրագրողը:

Շումախերի հոսպիտալացման մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 9-ին:

Նույն շարքից