Հասարակություն 

Որոնք են ամենավտանգավոր դիրքերը քնելու համար

analitik.am

Նստած դիրքն ամենավտանգավոր դիրքն է քնելու համար, քանի որ այն մեծացնում է ներորովայնային ճնշումը և վատ է ազդում սրտի վրա: Այս մասին գրում է Լենտան` հղում անելով Ղրիմի Առողջապահության նախարարության գլխավոր արտահաստիքային կարդիոլոգ Վալերի Սադովոյին:

Բժշկի խոսքերով, նստած դիրքով հաճախ քնողները շատ տառապում են այտուցվածությունից: Բացի դրանից, նրանց ավելի շատ է սպառնում երակային լայնացումը և տրոմբոզը: Կողքի վրա պառկած դիրքով քնելը վնասում է ողնաշարը, իսկ որովայնի վրա պառկած քնելը մեծացնում է ներորովայնային ճնշումը: Այսպիսով, ամենաանվտանգ դիրքը քնելու համար մեջքի վրա պառկած քնելն է:

Սադովոյը նաև խորհուրդ է տվել հնարավորության դեպքում քնել օրվա ընթացքում, ինչը թույլ կտա ավելի առույգ լինել: Կարդիոլոգը հավելել է, որ քունը շատ կարևոր է և պարտադիր է, որ օրգանիզմը հնարավորություն ունենա հանգստանալու: 8-ժամյա քունը պարտադիր է:

Նույն շարքից