Հասարակություն Տեսանյութեր 

Ջեկի Չանը ռուսերենով ներողություն է խնդրել երկրպագուներից /Տեսանյութ/

analitik.am

 

 

Աշխարհահռչակ դերասան Ջեկի Չանը տեսաուղերձով դիմել է ռուս երկրպագուներին և ներողություն խնդրել այն բանի համար, որ չի կարողացել այցելել Մոսկվա՝ «Վիշապի կնիքի գաղտնիքը» ֆիլմի պրեմիերային: Տեսաուղերձը հրապաակվել է «CGNT» հեռուստաալիքի կողմից:

 

«Ուզում եմ ողջունել ընկերներիս և ռուս երկրպագուներիս։ Ես գիտեմ, որ պետք է մեկնեի Ռուսաստան և հանդիպեի ձեզ հետ, բայց մի շարք պատճառներով, ցավոք սրտի, չկարողացա գալ, ներողություն եմ խնդրում»,-ասել է դերասանը:

 

Դիմելով երկրպագուներին՝ նա նաև ռուսերենոով ասել է․ «Ներողություն եմ խնդրում» և «ես սիրում եմ ձեզ»:

 

 

 

Նույն շարքից