Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ նախագահը սպառնում է

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր աշխատակազմում տեղյակ են, թե ովքեր են մեղավոր Սաուդյան Արաբիայում հարձակումների համար և պատրաստ են հետագա գործողություններին: Այս մասին Թրամփը գրել է թվիթերյան իր էջում:

«Կան հիմքեր ենթադրելու, որ մենք գիտենք մեղավորներին: Սակայն մենք սպասում ենք Թագավորության ինֆորմացիային, թե իրենց կարծիքով ովքեր են մեղավորները հարձակումների համար և ինչպիսի պայմաններում ենք մենք գործելու»,-գրել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը թույլ էր տվել օգտվել ԱՄՆ պահուստային նավթից, եթե նման անհրաժեշտություն լինի:

Անցած շաբաթ դրոններով հարձակում տեղի ունեցավ Սաուդյան Արաբիայում, ինչի արդյունքում տուժեցին աշխարհի խոշորագույն նավթ արդյունահանող գործարանները: Ավելի ուշ հարձակումների պատասխանատվությունը ստանձնեցին Եմենի ապստամբները:

Նույն շարքից