Հասարակություն 

Nissan Motor ընկերության ղեկավարը հեռացել է պաշտոնից

analitik.am

Ճապոնական Nissan Motor ընկերության ղեկավար Հիրոտո Սաիկավան հեռացել է պաշտոնից: Ինչպես հայտնում է Կիոդո գործակալությունը, ընկերության նոր ղեկավարը նշանակվելու է հոկտեմբերին:

Սաիկավայի հեռանալը հնարավոր է կապ ունի ընկերության եկամուտն ավելացնելու անհրաժեշտության հետ, ինչը թույլ կտա մրցակցել ֆրանսիական Renault-ի հետ: Նոր ղեկավարը պարտավոր է լինելու անել այնպես, որ ընկերությունը մրցունակ լինի շուկայում:

Մինչ նոր ղեկավարի նշանակելը, ընկերության ղեկավարությունը ժամանակավորապես ստանձնելու է Nissan-ի և Renault-ի տնօրենների խորհրդի անդամ Յասուհիրո Յամաուտին:

Նույն շարքից