Սպորտ Հասարակություն 

Ռոման պատասխանել է Twitter-ում Մխիթարյանին հեգնած ֆուտբոլասերին. Not Today

«Ռոման» երեկ՝ սեպտեմբերի 15-ին, իտալական Ա Սերիայի 3-րդ տուրում 4-2 հաշվով հաղթեց «Սասուոլոյին»: Մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նորամուտը նշեց «գայլերի» կազմում ու աչքի ընկավ գոլով: Այս մասին գրում է armsport-ը:

Մոտավորապես միևնույն ժամանակ ԱՊԼ-ի 5-րդ տուրում իր հանդիպումն էր անցկացնում «Արսենալը», որն առաջին խաղակեսում հաղթում էր «Ուոթֆորդին» 2-0 հաշվով, իսկ երկրորդ խաղակեսում ձեռքից բաց թողեց հաղթանակը:

«Զինագործների» երկրպագուներից մեկը 2-0 հաշվի ժամանակ Մխիթարյանին հեգնող գրառում էր կատարել «Թվիթերում». «Մենք այս պահին հաղթում ենք առանց նրա: Խնդրում եմ՝ պահեք նրան»:

Ավելի ուշ երկրպագուն մեջբերել էր «Գահերի խաղը» ֆիլմի հայտնի արտահայտություններից մեկը՝ «Not today Arsenal not today come on» («Ոչ այսօր, «Արսենալ», ոչ այսօր, առաջ»):

Ավելին` սկզբնաղբյուր կայքում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից