Հասարակություն 

17 անգամ կրակել են շան վրա, բայց նա ողջ է մնացել և այժմ օգնում է մարդկանց

analitik.am

Մեգի անունով 5 տարեկան շանը Լիբանանում ծեծել են, այնուհետև 17 անգամ կրակել նրա վրա, ինչը հանգեցրել է գիտակցության լիակատար կորստի: Շանը գտել են կտրած ականջով և կոտրված ծնոտով: Տղամարդը, ով գտել է նրան, օգնության խնդրանքով դիմել է համացանցի օգտատերերին, ինչից հետո «Wild Souls» հիմնադրամի օգնությամբ Մեգին փրկվել է:

Այժմ շունը որդեգրվել է, սակայն մի շարք վիրահատութուններից հետո նրա տեսողությունը վերականգնել չի հաջողվել։ Անգլիայում Մեգիին նույնիսկ հասցրել է բլոգեր դառնալ, իր տիրուհու՝ 25-ամյա Քեյսի Կառլինի օգնությամբ:

Այժմ Instagram-ում շան էջին հետևում է գրեթե 250 հազար բաժանորդ: Աղջիկը նույնիսկ թողել է իր աշխատանքը շների խնամքի կենտրոնում ավելի շատ ժամանակ անցկացնելու համար։

«Նա հիշեցրել է այն կարևոր բաների մասին, որոնք մեզ` բոլորիս, սովորեցնում են մանկության տարիներին` վարվել ուրիշների հետ այնպես, ինչպես կցանկանայինք որպեսզի վարվեն մեզ հետ։ Մի՛ դատեք գիրքը դրա շապիկով: Ապրեք կյանքն առավելագույնը: Դուք կարող եք, կարևորը հավատալն է»,-գրել է աղջիկը։

Այժմ Մեգին այցելում է ծերանոցներ, հիվանդանոցներ և համալսարաններ, որտեղ օգնում է մարդկանց գտնել խաղաղություն և ուրախություն։

Նույն շարքից