Այսօր` սեպտեմբերի 16-ին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Մանուկյանը երդվեց խորհրդարանում` ստանձնելով պատգամավորական լիազորությունները:
Հիշեցնենք, որ Մանուկյանը փոխարինեց «Իմ քայլը»խմբակցության արդեն նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանին, ում լիազորությունները դադարեցվեցին սեփական դիմումի համաձայն: