Հասարակություն 

ԿՀՎ-ն գաղտնազերծել է ԽՍՀՄ-ի դեմ լրտես աղավնիների պատրաստման մասին տեղեկությունները

analitik.am

ԿՀՎ-ն ԽՍՀՄ-ի հետ, այսպես կոչված, Սառը պատերազմի տարիներին պլանավորած է եղել հետախուզական նպատակներով օգտագործել աղավնիներ, դելֆիններ և ագռավներ: Այս մասին են վկայում գերատեսչության գաղտնազերծված փաստաթղթերը:

«Հետազոտության և զարգացման դեպարտամենտի վերջին տվյալները ցույց են տվել, որ փոստային աղավնիներն ունակ են կրել 16 մմ ֆոտոխցիկներ, որը թույլ կտա ստանալ բարձրորակ պատկերներ տարբեր անկյուններից»,-ասված է գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթերից մեկում:

Նախատեսված է եղել թռչուններին մարզել նաև Ալյասկայում, որպեսզի ԽՍՀՄ-ի հեռավոր հյուսիսային շրջաններում նրանք պատրաստ լինեին գաղտնի գործողություններին:

Այնուամենայնիվ, լրտես աղավնիների օգտագործման ծրագրերը չեն իրականացվել մի շարք տեխնիկական և այլ պատճառներով:

Նույն շարքից