Հասարակություն 

Տիեզերագնացներին կվերադաձնեն հրազենային զենքերը

analitik.am

Քննարկվում է ռուս տիեզերագնացներին հրազենային զենքերը վերադարձնելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռոսկոսմոսին:

Պետական կորպորացիայի փորձագետները նման հնարավորություն են դիտարկում «Орёл» տիեզերանավի անձնակազմի համար, որի առաջին թռիչքը նախատեսված է մինչև 2025 թվականը:

Ավելի վաղ` Յուրի Գագարինի հայտնի թռիչքից սկսած, տիեզերագնացներին տրվում էին «Մակարով» տեսակի ատրճանակներ: 1965 թվականին Տայգայում Ալեքսեյ Լեոնովի և Պավել Բելաևի վթարային վայրէջքից հետո ավելացվեց նաև հատուկ «TP-82» ատրճանակ: Դրանք դադարեցին օգտագործել 2007 թվականից, երբ լրացավ հատուկ փամփուշտների պիտանելիության ժամկետը, իսկ արտադրական գիծը փակվեց:

Նույն շարքից