Հայաստան Քաղաքականություն 

Պատահական էր արդյո՞ք, որ Արարատ Միրզոյանը հայտարարությունն արեց Քոչարյանի վերաբերյալ որոշումից մեկ օր առաջ

analitik.am

Այսօր` ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցությունը կրկին նիստ է անցկացնելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Հենց այդ նիստին խմբակցությունը կորոշի քայլերի հաջորդականությունը` կապված ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հետ:

Նիստը լինելու է երեկոյան, 16:00-ից հետո, սակայն դեռ ժամը որոշված չէ:

Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որ ԱԺ-ն չպետք է լռի Ռոբերտ Քոչարյանի դիմում հիման վրա ՍԴ որոշումից հետո ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի մասով, Մակունցն ասաց, որ խոսքը չի վերաբերում միայն Իմ քայլը խմբակցությանը:

Հարցին, պատահական է արդյո՞ք այն, որ ԱԺ նախագահը նման հայտարարություն է անում Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումից մեկ օր առաջ, Մակունցը պատասխանեց, որ հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ դրա նպատակահարմարությունը գտել են:

Ստեղծված իրավիճակի լուծումների մասով Մակունցը ևս լռեց:

Նույն շարքից