Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Ոստիկանությունն արգելում է ՎԵՏՕ-ին վրան տեղադրել «Սորոսի» գրասենյակի մոտ /ուղիղ/

analitik.am

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն արդեն երկրորդ շաբաթն է պերմանենտ ակցիաներ է իրականացնում «Սորոսի» գրասենյակի մոտ: Շարժումն իր ակցիան անվանում է հերթապահություն և նշում, որ այդկերպ հնարավորություն է տալիս հանրությանը իմանալ, թե ովքեր մուտք ու ելք ունեն գրասենյակ և ովքեր են «գումար վերցնում գրասենյակից, վաճառում հայրենիքն ու անվստահություն սերմանում հասարակության և պետության միջև»:

Քիչ առաջ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը հայտնեց, որ ոստիկանությունն արգելել է իրենց վրան տեղադրել գրասենյակի մոտ` վերջիններիս պահանջով: Մալյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ նման բաները չեն արգելվել, իսկ հիմա, չգիտես, թե ինչու, արգելվում են:

Շարժման ղեկավարի խոսքերով, ոստիկանության պահանջը տարօրինակ ու ոչ իրավաչափ է, սակայն իրենք պատրաստվում են ենթարկվել դրան, քանի որ չեն ցանկանում քայլեր ձեռնարկել ոստիկանության դեմ. «Բայց մեր հերթապահությունը շարունակվում է, սպասվում են հետաքրքիր ակցիաներ»,-հավելեց Մալյանը:

Նույն շարքից