Հայաստան Քաղաքականություն 

Ինչո՞ւ ես ավելացնում պրոբլեմներ քո կյանքում. Միհրան Հակոբյանը` Արարատ Միրզոյանին

analitik.am

Միհրան Հակոբյանն իր էջում գրում է.

«Արարատ ջան, իմ լավ բարեկամ, ախր ղեկավարի ամեն մի գժության հետևից գնալն ու թիմ-թիմ խաղալը կործանարար է խելացի մարդու համար: Ախր օրենսդիրը դատական իշխանության ճնշման գործիք դարձնելը պարզ մանկամտություն է:

Ինչու՞ ես ավելացնում պրոբլեմներ քո կյանքում: Առանց այդ էլ փոխվարչապետի կարգավիճակում պետական ինքնաթիռը շահագործելիս առանձնակի խոշոր չափերով պետական միջոցներ վատնելու (իմիջիայլոց՝ ծախսային մասով ակնհայտորեն ստել էիք) փաստով դեռ պատասխան տալու խնդիր ես ունենալու:

Ինչու՞ ես ավելի ծանր հանցագործությունների մասով հոդվածներ վերցնում քեզ վրա: Ախր խենթությանը սատարելը անձնազոհություն չէ: Վեհ նպատակների համար են անձնազոհության գնում: Դու հիմա անիմաստ ինքդ քեզ կործանում ես: Բարեկամաբար եմ ասում»:

Նույն շարքից