Գլխավոր Հասարակություն 

Հայկական չորս ընկերություններ ընդգրկվել են Ռուսաստանում խոշորագույն ընկերությունների ցանկում

analitik.am

Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի խոշորագույն մասնավոր ընկերությունների վարկանիշը, որում ներառված են հայազգի գործարարների մի շարք ընկերություններ:

572-րդ տեղում ՝ 172 միլիարդ ռուբլի եկամուտով հայտնվել է գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերության խումբը: 80-րդ տեղում է «ՌԵՍՈ-Գարանտիա» -ն ՝ 122.3 միլիարդ ռուբլի եկամուտով, որը պատկանում է ձեռներեցներ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովներին:

134-րդ հորիզոնականը զբաղեցրել է «Ավիլոն» ընկերությունը, որը պատկանում է գործարար Կամո Ավագումյանին (եկամուտը՝ 78,1 միլիարդ ռուբլի): «Metafrax» ընկերությունը, որի նախագահը Արմեն Գարսլանն է, 56,6 միլիարդ ռուբլի եկամուտով զբաղեցնում է 168-րդ տեղը:

Վարկանիշային աղյուսակում առաջին տեղում կրկին Լուկոիլն է: Ընկերության եկամուտը նախորդ տարի կազմել էր 8.036 տրիլիոն ռուբլի՝ ավելի քան չորս անգամ գերազանցելով «Սուրգութնեֆտեգազ» ընկերության եկամուտը (1.867 տրիլիոն), որը զբաղեցրել էր երկրորդ տեղը:

Վարկանիշում ընդգրկվել է ընդհանուր առմամբ 200 մասնավոր ընկերություն, որոնց ընդհանուր ռուբլու եկամուտը, ըստ պարբերականի, տարվա ընթացքում աճել է 22,2 % -ով և կազմել 43,7 տրիլիոն:

Նույն շարքից