Հասարակություն 

Ժամկետային զինծառայողների ծնողների սրտի վիրահատությունը կկատարվի պետական բյուջեի միջոցներով. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Ժամկետային զինծառայողների ծնողները սրտի խնդիր ունենալու դեպքում վիրահատվելու են պետական բյուջեի միջոցներով: Այս մասին այսօր` սեպտեմբերի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նաև նշեց, որ սրտի ստենտավորման գները շարունակում են իջնել: Այսօր սրտի դեղապատ ստենտավորումը հնարավոր է իրականացնել 850 հազար դրամով:

Վարչապետը վստահություն հայտնեց, որ առաջիկայում ՀՀ-ից ալևս որևէ մեկը չի գնա Վրաստան սրտի ստենտավորման կամ վիրահատության համար:

Նույն շարքից