Միջազգային Քաղաքականություն 

Պուտինի կողմից քննադատված պաշտոնյան որոշել է հեռանալ

analitik.am

Իրկուտսկի մարզպետի մամուլի խոսնակ Իրինա Ալաշկևիչը, որը մեղադրվում է ջրհեղեղից տուժած ռուսաստանցիներին վիրավորելու մեջ, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հրաժարականի մասին: Այս մասին հայտնում է Լենտան։

«Ես կայացրեցի այս որոշումը, քանի որ հասկացա, որ նրանք ինձ և իմ ընտանիքին հանգիստ չեն թողնի: Ես չեմ ցանկանում լինել մանրադրամ մարզպետի աթոռի համար պայքարում»,-գրել է նա:

Ալաշկևիչը շեշտել է, որ ինքը որևէ մեկին չի վիրավորել, և իր արտահայտությունները կոնտեքստից հանված են եղել։

Հիշեցնենք, որ օգոստոսին լրատվամիջոցները հրապարակեցին ձայնագրությունը, որում Ալաշկևիչի նման ձայնով մի կին վիրավորական արտահայտություններ է անում Տուլունի ջրհեղեղից տուժած ռուսաստանցիների հասցեին: Այնուհետև, վերջինս հայտարարել էր, որ ձայնագրությունը կեղծված է:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ եթե պաշտոնյան իսկապես հանդես է եկել նման հայտարարություններով, ապա «ոչ առաքինի մարդ է» և իր հասցեին արժանի է անպարկեշտ արտահայտությունների:

Սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել էր, որ Ալաշկևիչը հեռացվել է աշխատանքից:

Նույն շարքից