Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը Երևանի աղբի հարցով ամոթանք տվեց որոշ ուժերի

Երևանում աղբի, այսպես կոչված, ճգնաժամի ընթացքում, որոշ ուժերի պահվածքը համարում եմ ամոթալի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքերով, փոխանակ վերհանեն, թե ինչ կոռուպցիոն գործարքների արդյունքում է իրավիճակը ստեղծվել, թուր-թվանքով ընկել են 6 ամիս առաջ պաշտոնը ստանձնած քաղաքապետի հետևից, ով 2 ամսում հարցը լուծեց. «Որևէ կասկած չկա, որ Երևանում աղբահանության մակարդակը լինելու է աննախադեպ Հայաստանի պատմության ընթացքում»:

Փաշինյանի կարծիքով, որոշ ուժեր Երևանում աղբի թեման համարում են քաղաքական վերակենդանացման առիթ, սակայն չեն մտածում, որ ի վերջո կոռուպցիոն քրեական գործեր կարող են ի հայտ գալ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից