Հասարակություն 

100-րդ փաստ․ Սահմանապահ 23 գյուղերի վերջին զանգի փարթիին ելույթ են ունեցել Սիլվա Հակոբյանը, Արամ MP3, դիջեյ «Smoke»-ը և այլոք․ Նիկոլ Փաշինյան

analitik.am

Սահմանապահ 23 գյուղերի 200 շրջանավարտների վերջին զանգի փարթին տեղի է ունեցել կառավարական առանձնատների Կոնդ համալիրում։ Շրջանավարտների համար ելույթ են ունեցել Սիլվա Հակոբյանը, Սոնա Շահգելդյանը, Էրիկը, Միհրան Ծառուկյանը,Արամ MP3, Սևակ Ամրոյանը, Նարեկ Գևորգյանը, «Դետք» խումբը, դիջեյ «Smoke»-ը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ համանման միջոցառում իրականացվել է նաև նախորդ տարի։

Վարչապետը նշեց, որ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և կառավարության ֆինանսավորմամբ՝ վարչապետի ֆոնդից սահմանամերձ գյուղերի ավելի քան 700 9-13 տարեկան երեխաներ այցելել են երևանյան զվարճանքի կենտրոններ, այգիներ, թանգարաններ․ «Այս տարի սեպտեմբերի 1-ին, մենք՝ ես ու Աննան այցելել ենք սահմանապահ Վահան գյուղի դպրոցականներին։ Վերջին որպես 100-րդ փաստ հենց սա եմ ընտրել՝ ցույց տալու համար մեր առանձնահատուկ վերաբերմունքը սահմանապահ գյուղերի նկատմամբ, և այդ վերաբերմունքը շարունակվելու է»,-ասաց Փաշինյանը։

Նույն շարքից