Գլխավոր Հասարակություն 

Ցավոտ որոշումներ են լինելու. Նիկոլ Փաշինյանը` Գյումրիի մասին

analitik.am

Մենք Գյումրին պետք է տնակներից ազատենք: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Կան մարդիկ, ովքեր կողքի գյուղում ունեն տուն, սակայն նախընտրում են Գյումրիում ապրել տնակի մեջ: Ինքնին տնակում ապրելու փաստը չի նշանակում, որ պետությունն այդ մարդու նկատմամբ ունի պարտավորություն: Քաղաքացիների մի մասի նկատմամբ պետությունն ունի պարտավորություն, մի մասի նկատմամբ` ոչ: Եթե կան մարդիկ, որոնց նկատմամբ պարտավորություն պետք է լինի, բայց չկա, սխալը կշտկվի»:

«Մեր խնդիրն է Գյումրին ազատել տնակներից, քանի որ այն խոչընդոտում է քաղաքի տնտեսական զարգացմանը: Երբ մենք քարտեզագրումն ավարտենք, որոշում կկայացվի: Որոշումը հեշտ չի լինելու: Կարող են լինել ցավոտ որոշումներ, ոչ բոլոր որոշումները բոլորին դուր կգան: Սակայն Գյումրին պետք է տնակներից ազատվի»,-ասաց Փաշինյանը:

 

Նույն շարքից