Հասարակություն 

Հանքարդյունաբերությունը դեմոնիազիայի ենթարկելը նշանակում է հարված հասցնել մեր անվտանգությանը. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Երբ պատերազմ է սկսվում, տնտեսական պրոբլեմ է առաջանում: Տնտեսական ու անվտանգային պրոբլեմներն առաջանում են, քանի որ երկիրն ունենում է արտարժույթի դեֆիցիտ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով հանքարդյունաբերության մասին և նշելով, որ իր տեսակետն այդ մասով հայտնի է:

«Երկրում արտարժույթի աղբյուրներից մեկը զբոսաշրջություն է, որը կաթվածահար է լինում պատերազմի ժամանակ: Մյուս աղբյուրներից են սննդամթերքի և այլ ապրանքների արտահանումը: Սակայն այդ մասով արտահանումը կանգնեցվում է, քանի որ ռազմական դրության պայմաններում բոլոր ռեսուրսները կենտրոնացվում են: Այսինքն, արտարժույթ բերելու այդ աղբյուրից ևս զրկվում ենք: Պատերազմի պայմաններում միակ աղբյուրը, որը կարող է Հայաստանին բերել արտարժույթ, հանքարդյունաբերությունն է, որքան էլ մենք սիրենք մեր բնությունը: Պոտենցիալ ճգնաժամի պահին հանքարդյունաբերությունը միակ աղբյուրն է արտարժույթ բերելու համար: Հետևաբար հանքարդյունաբերությունը դեմոնիազիայի ենթարկելը նշանակում է հարված հասցնել մեր անվտանգությանը»,-ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Ամուլսարին, Փաշինյանի խոսքերով, եթե այն ուղղակի փակվի, հարց է առաջանալու, իսկ ինչու չեն փակվում Զանգեզուրի, Զոդի, մյուս հանքերը. «Եվ սա այն դեպքում, որ Ամուլսարն անգամներով բարձր է մյուսներից, Հայաստանի ամենախոշոր ներդրումային ծրագիրն է: Եթե հանկարծ որոշենք ուղղակի՝ առանց հիքմերի, փակել այն, Հայաստանը դառնալու է սև խոռոչ աշխարհի տնտեսական քարտեզի վրա»:

Նույն շարքից