Հասարակություն Բարի օր 

Սաշիկն իրենց ընտանիքի ամենաանմեղ դեմքն է. Նիկոլ Փաշինյան

Այսօր` սեպտեմբերի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով բանկային համակարգի վերաբերյալ կառավարության վերջին որոշման մասին, հայտարարեց, որ աղմուկը բարձրացնողները դրա համար հիմքեր չունեն:

Փաշինյանը հայտարարեց, որ կոռուպցիայի դեմ կիսապայքար չի լինելու. «Հանրությունը հարցնում է, թե ինչու թալանվածը հետ չի բերվում բավարար չափերով: Բանն այն է, որ կոռուպցիոն համակարգը, որը ստեղծվել է, հենց այնպես չի ստեղծվել: Այն լիքը սահմանափակումներ է բերել, որպեսզի հասանելիություն չլինի ու ամբողջական պատկեր չտեսնենք: Հարցնում են «Սաշիկի փողերի» մասին: Չնայած վերջերս իրադարձություներ են ի հայտ գալիս, որ ես գալիս եմ եզրակացության, որ Սաշիկն այդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն է: Բա պետք է հետաքննել: Օրենքն ընդունվելու է: Գողացված փողերը ետ են բերվելու»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից