Ես խոստանում եմ` եթե այդպիսի իրավիճակ լինի, գաղտնի չեմ պահի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե որ դեպքում հրաժարական կտա:
Մինչ պատասխանելը, Փաշինյանը նշեց, որ չի հասկանում հարցը և իր համար հարցական է, թե ինչու կարող է լրագրողի մոտ նման հարց առաջանալ:
Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 16-ին, հրաժարական տվեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: