Քաղաքականություն 

Եթե այդպես է, ուրեմն Հանրապետականի կարկառուն ներկայացուցիչները գեյ-ակտիվիստներ են. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Եթե Ստամբուլյան կոնվենցիան անցկացվում է գեյերի քարոզչություն անելու համար, ուրեմն ճիշտ եմ ասել, որ Հանրապետականի կարկառուն ներկայացուցիչները գեյ-ակտիվիստներ են, ԼԳԲՏ-ակտիվիստներ են, ՀՀԿ-ն ԼԳԲՏ-ակտիվ կուսակցություն է, քանի որ իրենք են ստորագրել այդ Ստամբուլյան կոնվենցիան: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կարևորելով հանրությանը մանիպուլացիաներից ազատելը:

Պատասխանելով Հայաստանում կարևոր հանրաքվեներ անցկացնելու մասին հարցին` Փաշինյանը հայտարարեց, որ դրանից առաջ պետք է անել այնպես, որ հանրությունը մանիպուլացիայի չենթարկվի. «Այսօր լրատվամիջոցների 90 տոկոսը գտնվում են կոռումպացված ռեժիմի վերահսկողության տակ: Նրանք կարող են անպատասխանատու կերպով ամեն ինչ անել: Սակայն մենք չենք կարող պրովակացիաների տրվել և մամուլի ու խոսքի ազատությունը սահմանափակել, քանի որ Հայաստանում ժողովրդավարությունը շատ կարևոր է մեզ համար»:

Փաշինյանը չի բացառում հանրաքվեների անցկացումը. «Մենք բոլոր հարցերում մինչև վերջ գնալու ենք ճշմարտության հետևից»:

Նույն շարքից