Բարի օր Հասարակություն 

Մարտի 1-ի գործը բացահայտված է. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Մարտի 1-ի գործը բացահայտված է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Բացահայտված է, որ մեր բանակը, մեր զինվորներին բերել ու կանգնեցրել են մեր պատուհանների տակ, հրամայել են կրակել մեր տների վրա ու հիմա փորձում են խուսափել պատասխանատվությունից»:

«Այո, Մարտի 1-ի գործը բացահայտեց, թե ինչ է տեղի ունեցել Մարտի 1-ին: Ոչ բոլոր հանգամանքներն են բացահայտվել մինչև վերջ նաև այն պատճառով, որ քննչական խմբի ղեկավարն ապացույցները կեղծել է, տեղում կրակած փամփուշտները տեղում փոխվել են այլ տեղում հաջորդ օրը կրակված փամփուշտներով: Հիմա քննչական խմբի ղեկավարը թաքնվում է քննությունից, իսկ Մարտի 1-ի գործը բացահայտված է, որովհետև մեր զինվորներին որպես վարձկան օգտագործել են մեր դեմ: Նրանց վճարման համար այլընտրանքային համակարգ են ստեղծել, օլիգարխներից կամ տարբեր տեղերից հավաքած գումարներով վճարել են նրանց: Մեր զինվորին մեր երկրում դարձրել են մեր դեմ վարձկան: Սա է Մարտի 1-ի էությունը: Դա արել են ժողովրդին ճնշելու, ժողովրդից խլված իշխանությունը պահելու և Սահմանադրական կարգը տապալելու համար»,-ասաց Փաշինյանը:

10 զոհերի մահվան հանգամանքների մասով Փաշինյանն ասաց, որ մեկ տարի այդ մասով քննություն է ընթանում` հավելելով, որ խնդիրը հստակ է ձևակերպված` բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն. «Աշխարհի շատ երկրներ կան, որ սպանությունները բացահայտվում են երկար տարիներ անց: Իսկ Մարտի 1-ից հետ 10 տարին օգտագործվել է սպանությունները կոծկելու համար: Մենք պետք է ապացույցների կեղծումները բացահայտենք, որպեսզի հասնենք սպանությունների բացահայտմանը»:

Նույն շարքից