Գլխավոր Հասարակություն 

Արթուր Վանեցյանի հրաժարականը. Արձագանք` Արցախից

analitik.am

Արցախի Հանրապետության ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանն իր էջում գրում է.

«ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ՍՊԱՅԻ ՊԱՏԻՎԸ ՎԵՐ ԵՆ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ։

Արթուր Վանեցյանի հետ այս կարճ ժամանակահատվածում չափազանց բարդ, ծանր ճանապարհ ենք անցել։

ԱԱԾ-ն գերազանց պատրաստություն անցած, իրենց հայրենիքին անմնացորդ նվիրված սպաների դարբնոց է. Վանեցյանը բացառություն չէ, ավելին՝ լավագույներից է։

Արցախի անվտանգության ապահովման, ամրապնդման գործում գեներալ Վանեցյանն իր մեծ ներդրումն ունի և դա է նաև պատճառը, որ վայելում է մեր հայրենակիցների սերն ու հարգանքը»։

Նույն շարքից