Հասարակություն 

Էս մարդը կամ վախկոտ բանսարկուա, կամ էնքան անուղեղ, որ ոնց ուզում են, մատերի վրա ֆռռացնում են. Պատասխան` Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանն իր էջում գրում .

«Լոռիում Նիկոլ Փաշինյանն ասուլիս է հրավիրել, լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձել է նաև Ամուլսարի և այլ հանքավայրերի վերաբերյալ տեսչական ստուգումներին: Նա նշել է, որ տեսչությունն ունեցել է բոլոր լիազորությունները (ուշադիր խնդրում եմ՝ ԲՈԼՈՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) բացահայտելու Ամուլսարում եղած իրավախախտումները: Նա «ծիծաղելի» է բնութագրել Ամուլսարում իրականացված ստուգման ակտը նշելով, որ ես «չեմ կարողացել» բացահայտել լուրջ խախտումներ: Ախթալայի վերաբերյալ հարցին պատասխանելիս նշել է, որ ես մեկ տարի (իրականում՝ ուղիղ յոթ ամիս) աշխատել եմ որպես տեսչության պետ ու պետք է պատասխանեմ, թե ինչո՞ւ մյուս հանքերում ստուգումներ չեմ արել:

Այս պահից սկսած ես համարում եմ, որ կաշկանդված չեմ բոլոր մանրամասներով ներկայացնել, թե ի՞նչ է տեղի ունեցել Ամուլսարի տեսչական ստուգման ընթացքում, ի՞նչ ճնշումներ են իմ նկատմամբ եղել, ո՞ւմ կողմից և ի՞նչ դրսևորումներով: Ախթալայի վերաբերյալ հարցին ի պատասխան ասում է, որ ես պատասխանեմ, թե ինչո՞ւ այլ հանքերում ստուգումներ չեն եղել: Քաջարանի մասին մոռացել է երևի, որ Հայաստանի հանքարդյունաբերության 90 տոկոսն է, որտեղ տեսչությունը հսկայածավալ խախտումներ է արձանագրել, և որի վերաբերյալ նույն ինքը չթողեց ստուգման արդյունքներին համարժեք որոշում ընդունեմ՝ առանց մեկնաբանության աշխատանքից ազատելով: Նույնիսկ իր հետ չհասցրեցի խախտումների ծավալն ու իրավական բնույթը քննարկել, որովհետև դրանից հետո դժվար էր լինելու որոշումից բխող հետևանքներն ինձ վրա բարդել:

Հ.Գ. Ընկերներիս խնդրում եմ ինձ չբերել «զսպվածության» դաշտ: Էս մարդը կամ վախկոտ բանսարկուա, կամ էնքան անուղեղ, որ ոնց ուզում են, մատերի վրա ֆռռացնում են»:

Նույն շարքից