Հասարակություն 

Կարող է պարզվի, որ Հայաստանի բոլոր գործարանները պետք է քանդենք ու դրանց տեղը ծաղիկ ցանենք. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Ալավերդու պղնձաձուլարանի գործարանի մասին և պատասխանեց հարցին արդյո՞ք բանակցություններ տարվում են գործարանին նոր շունչ հաղորդելու համար: Լրագրողը Փաշինյանին հիշեցրեց, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մակարդակով բանակցություններ է վարվել չինական ընկերության հետ:

Փաշինյանի խոսքերով, չինացիները դեռ պետք է որոշեն՝ արժե՞ Հայաստան գալ, թե՝ ոչ, որովհետև կարող է պարզվի, որ Հայաստանում պետք չէ ունենալ ձուլարան, որովհետև կարող են առանց ոտքերի ու ձեռքերի երեխաներ ծնվել. «Ժողովուրդ ջան, էս ամեն ինչը կատակ չէ: Մեկ էն ենք ասում, մեկ՝ էն: Կարող է պարզվի, որ Հայաստանի բոլոր գործարանները պետք է քանդենք ու դրանց տեղը ծաղիկ ցանենք: Մեզ թվում է, որ մենք մերոնցով խոսում ենք ու որևէ մեկը չի տեսնո՞ւմ: Մարդիկ պետք է կողմնորոշվեն, հասկանան՝ կարո՞ղ է գան 300 միլիոն դոլարով գործարան կառուցեն, և առաջանան «Ալավերդու ինքնապաշտպանական դիրքեր»: Մեզ թվում է, որ մենք կտրված ապրում ենք»:

Փաշինիանի խոսքերով, պոտենցիալ ներդրողները հետևում են, թե ինչ է կատարվում Հայաստանում ու որևէ մեկը չի ցանկանա գալ ներդրում անել, հետո «դիրքապահները հայտարարեն՝ «կանգնեք, կկրակենք»»:

Ավելի վաղ կարծիքներ էին հնչել, թե Ամուլսարի հանքի շահագործման արդյունքում տարածքում առանց ձեռքեր ու առանց ոտքեր երեխաներ են ծնվելու:

 

Նույն շարքից